Ամենամեծ ջրվեժներից մեկը՝ Նիագարան ցատկելը էքստրեմալ սպորտաձև է դարձել. ցատկողների մեծ մաս այնտեղից դուրս չի գալիս


22:45 , 4 հունիս, 2020

Արդյոք գիտակից մարդկը կարո՞ղ է համաձայնել թռչեել Նիագարայի ջրվեժից : Դա հնարավոր է դեպքում, եթե նա ցանկանում է ինքնասպանություն գործել : Սակայն ոչ միայն. վերջին հարյուր տարում Նիագարայի ջրվեժից ցատկելը էքստրեմալ սպորտաձևի է վերածվել : Խիզախները անում են դա՝ հույս ունենալով ոչ միայն ողջ մնալ, այլև իրենց անունը թողնել պատմության էջերում :

Առաջինը, ով սպորտային նման թռիչք է իրականացևել, ուսուցչուհի Էնի Էդսոն Թեյլորն էր : Գումարի կարիք ունենալով՝ նա որոշեց կաղնե տակաի մեջ մտնել ու «ընկնել» ջրվեժը՝ շոու կազմակերպելով և գումար աշխատելով : Սկզբում նա տակառի մեջ կատու դրեց և փորձարկում իրականացրեց : Կենդանին թռիչքից հետո թեթև վնասվածքներ ստացավ, սակայն ողջ մնաց : Ոգևորվելով այդ փաստից՝ 1901 թ. հոկտեմբերի 24-ին՝ իր 63-րդ ծննդյան տարեդարձին, Թեյլորը տակառի մեջ մտավ ու ընկավ ջրվեժը :

Կոտրվածքներից խուսափելու համար նա տակառի մեջ անտնագության գոտիներ էր ներկառուցել : Թռիչքի արդյունքում կինը կոտրեց գլուխը, սակայն ողջ մնաց : Կատուն ու տակառը նրա անձնական խորհրդանիշները մնացին երկար ժամանակ :

Առաջին տղամարդը, ով «նվաճել է» Նիագարայի ջրվեժը, Բոբի Լիչն էր: Նա թռիչքը կատարել է մետաղական տակառով 1911 թ. : Կոտրել է ծնոտն ու երկու ծունկը : Սակայն ստացած վնասվածքները չեն խանգարել Լիչին ստեղծել սեփական բրենդը և զբոսաշրջության ոլորտում հաջողակ կարիերա սկսել : Իր թռիչքից 15 տարի անց Բոբին մահացավ. նարնջի կեղևի վրա ոտքը դնելով՝ նա սայթաքել էր, և մահվան պատճառ էր դարձել արագ զարգացող փտախտը : Երկար տարիներ Բոբին համարվել է Նիագարայի ջրվեժի ամենահայտնի գիդերից մեկը :

1920 թ. անգլիացի վարսահարդար Չարլզ Սթիվենսը դարձավ առաջին մարդը, որը մահացավ թռիչքը կատարելիս : Զնադանը, որը նա իր հետ վերցրել էր տակառի մեջ որպես բալաստ, սուզվեց և իր հետ տարավ անհաջողակ էքստրեմիստին : Տակառում մնաց միայն նրաաջ ձեռքը, որը խճճվել էր անվտանգության գոտու մեջ : Մարմինն այդպես էլ չհայտնաբերեցին :

Միայն 1928 թ. կանադացի Ժան Լասյեն որոշեց տակառով իջնել Նիագարայի ջրվեժ և հաջողեց : Հետագայում նա մեծ կարողություն կուտակեց՝ պատմական տակառը մասերի բաժանելով և վաճառելով :

1930 թ. հույն արտագաղթյալ Ջորջ Ստատակիսը որոշեց թռիչքն իրականացնել՝ հուսալով դրա մասին գիրք գրել ու գումար վաստակել: Նա իր հետ վերցրեց Սոնի Բոյ մականունով կրիային՝ որպես թալիսմանի: Թռիչքը հաջող ընթացավ, սակայն ջրի առատ հոսքը 18 ժամ շարունակ տակառն իր տակպահեց, և երբ այն վերջապես դուրս եկավ ջրի տակից, Ստատակիսը մահացած էր. պատճառը թթվածնային անբավարարությունն էր : Իսկ կրիան ողջ էր մնացել :

Ընդհանուր առմամբ 1850-2011 թ. Նիագարայի ջրվեժում հայտնաբերվել է շուրջ 5,000 մարմին : Ըստ գնահատականների՝ տարեկան մոտ 40 մարդ էսքտրեմալ թռիչք է կատարում այստեղ : Նրանց շուրջ 70%-ը թռչում է ավելի բարձր՝ կանադական կողմից :

Ամեն տարի թռչողներից մոտ 25-30-ը ինքնասպաններ են, մյուսները՝ էքստրեմալներ, որոնք երբեմն տակառի փոխարեն այլ «տրանսպորտային միջոցներ» են գործածում : Յուրաքանչյուր չորրորդ թռիչքը մահացու ավարտ է ունենում : 

Սթիվեն Թրոթերը Նիագարայի ջրվեժի ամենահայտնի «նվաճողներից» մեկն է: Նա ամենաերիտասարդն է եղել, որը տակառի մեջ հաջողությամբ կատարել է թռիչքը 23 տարեկան հասակում, և 10 տարի հետո նորից կրկնել է գործողությունը: Թրոթերը մինչ այսօր ողջ և առողջ է :