Սոկոտրա. մեկուսացված կղզի, որը պահպանել է քարեդարյան բնությունը


21:00 , 4 հունիս, 2020

Սա մոլորակի բոլոր զբոսաշրջիկների երազանքների վայրն է : Այն հետաքրքրական է նրանով, որ այնտեղ չափազանց դժվար է հնարավոր հայտնվելը, ինչպես նաև ունի այնպիսի կենդանական ու բուսական աշխարհ, որպիսին այլևս ոչ մի տեղ չեք հանդիպի :

«Երջանկության կղզի». հենց այպես է թարգմանաբար կոչվում կղզին : Նրանք, ովքեր մեկ անգամ եղել են այստեղ, վստահեցնում են, որ վայրն անհավանականորեն գեղեցիկ և ֆանտաստիկ է : Կղզին նույնանուն կղզախմբի մի մասն է, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Սոմալիի ափերին մոտ :

Ըստ լեգենդի՝ այստեղ մի ժամանակ բնակվել է դրակոնին նմանվող մի հսկա կենդանի : Գիշատիչը հարձակումներ է գործել փղերի վրա, որոնցից մեկն էլ՝ ամենախոշորն ու ծերը, մի անգամ նստել է հրեշի վրա և խեղդել նրան : Կենդանու արյունը հոսել է կղզու տարածքում և աճել են յուրօրինակ բույսեր, որոնք բնությունը նախկինում չի ունեցել :

Բնական պայմաններում աճող վիշապածառ ամեն տեղ չեք հանդիպի : Սոկոտրա կղզում դրանք անհավանական չափսերի են հասնում՝ ավելի քան 10 մ երկարության :

Հետաքրքիր է այն, որ կոճղերի վրա օղակներ չկան, սակայն գիտնականներն այլ եղանակներով կարողացել են հաշվել, որ ծառերն ավելի քան 6 հազար տարեկան են : Ըստ առասպելների՝ դրանցում իրական վիշապի արյուն է հոսում : Տեղի բնակիչներն ակտիվորեն օգտագործում են ծառերի խեժը կոսմետիկ միջոցներ պատրաստելիս և բժշկության մեջ :

Սոկոտրայում աճող ևս մի յուրահատուկ բուսատեսակ է շշի ծառը, որը բավականին արտասովոր տեսք ունի, ինչպես նաև թունավոր է : Դրա արմատներն ու տերևներն օգտագործում են տեղի շատակեր այծերը :

Ծառերի արմատային համակարգը զարմացնում է գիտնականներին. դրանք կարողանում են աճել մերկ ժայռերի վրա, որտեղ չկա խոնավություն ու հանքանյութեր :

Կղզին լի է ժայռերով, որոնց բարձրությունը հասնում է 10 մ-ի : Ավելին, հնագետները շարունակում են նորերը բացահայտել : Բնությունն այստեղ պահպանվել է գրեթե սկզբնական տեսքով, քանի որ կղզի գրեթե չեն այցելում զբոսաշրջիկները՝ անհասանելիության պատճառով : Միջազգային ինքնաթիռներն այստեղ վայրէջք չեն կատարում, նավերը ևս չեն լողում, քանի որ շրջակայքում իշխում են սոմալիական ծովահենները :

Տեղի աբորիգենները ինքնաբավ և կենսուրախ մարդիկ են : Նրանք խոսում են հին սեմիթական լեզվով, որը շատ է հետաքրքրում գիտնականներին : Նրանք չգիտեն, թե ինչ է քաղաքակրթությունն ու հարմարավետությունը, սակայն խորը հարգանք են տածում օվկիանոսի ու հողի հանդեպ : Բնակիչները սիրալիր են հազվագյուտ հանդիպող զբոսաշրջիկների հետ, որոնց, սակայն, վերջին ժամանակներում չեն հանդիպե լ : Բանն այն է, որ կղզին Եմենի մաս է համարվում, որը վաղուց քաղաքացիական պատերազմի մեջ է :

Կղզում աճում է ավելի քան 800 բուսատեսակ : Գիտնականները վստահ են, որ դրանք այն բնության մասնիկն են, որը մայրցամաքի վրայից անհետացել է միլիոնավոր տարիների ընթացքում :