Բա ուր էիր այս երկու ամիսը, Հակոբ Արշակյա՛ն


12:58 , 4 հունիս, 2020

Hraparak.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը երեկ  բարկացած դիմեց նաև իր կապի ու տրանսպորտի նախարարին․«Հակոբ Արշակյա՛ն, տեսե՞լ ես, ինչ է կատարվում «Հայփոստ» -ում»։ Նա էլ, վայրկյաններ անց իր էջին տեղադրել է․

«Ամենախոշոր փոստային բաժանմունքների դիմաց իրականացվել են գծանշումներ, որոնք կօգնեն կենցաղային վճարումներ կատարող և փոստային ծառայություններից օգտվող քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունը ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պարետի՝ հունիսի 3-ի՝ Ց/94-2020 ցուցումի համաձայն՝
Կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով»:

Հարց․ բա էս երկու ամիսը ո՞ւր էիք, Հակոբ ԱրշակյանԼ Իսկ  հնարավոր չէ՞ր մտածել այն մասին, որ   ներդրվեր շուրջ 500 հազար կենսաթոշակառուների՝ բանկոմատներից սպասարկման համակարգ։ Չգիտեի՞ք, որ անգամ ոչ կորոնավիրուսային ժամանակներում թոշակի օրերին թոշակառուների ահավոր կուտակումներ էին  լինում ու նրանք իրարից գրիպով էին վարակվում։ Հնարավո՞ր չէր ներդնել այս համակարգը, որ հիմա էլ ոստիկաններին գոնե այդ մասով ավելորդ չծանրաբեռնեիք այդ ուղղությամբ։

Հ․Գ. 2018 թ․ երբ նոր-նոր ձևավորվում էր հեղափոխական թիմը, բոլորը սազը ձեռքներն առած՝ գովում էին ու գովում․ փայլուն երիտասարդությո՜ւն,  մաքուր կենսագրություն՝ «մաքուր ձեռքե՜ր» («մաքուր ձեռքեր ասելու համար առնվազն պետք է մեկ անգամ  կաշառք առաջարկած լինեին, չվերցներ, նոր ասեին)։ Ձեռքի հետ էլ մի երկու ուղղակի սերունդ դուրս գրեցին՝ «հին են »։ Սա սերունդների անհամերաշխություն է կոչվում կամ սովորական ֆաշիզմ։ Կյանքը ցույց տվեց, որ  կյանքի փորձ ունեցող մարդիկ կարող են անել ավելին և ավելի պատասխանատու են։ Բայց սա ընդամենը տրամաբանական շարունակությունն էր, այն ամենի, որը ամիսներ անց պիտի կոչվեր «սևերի » ու «սպիտակների » բաժանարար գիծ 3 միլիոն բնակչություն ունեցող փոքրիկ Հայաստանում։ Նաև իրական ատելություն մարդկանց մեջ  Ես ինձ,օրինակ, բռնացնում եմ այն մտքի վրա, որ Բագրատյանի ասածը ձևի ու ոչ բովանդակության տեսանկյունից ընկալող մարդկանց, որոնք ոռնում են՝ դավաճա՜ն, տեսնեմ փողոցում, չեմ բարևի։ Չեմ բարևի, որովհետև զզվում եմ, երբ բառերի տակ չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս բովանդակությունը։ Իսկ մարդու ասած  բովանդակությունը այն էր, որ իսկական դավաճանները երկիրը, մարդկանց այս վվիճակի հասցնողներն են։