Ու էս երկու անպատասխանատու մարդկանց ամբիցիաների պատճառով մենք մի ամսից հնարավոր ա՝ հաշվենք, թե քանի ԱՌՈՂՋ մարդ ա մնացել երկրում


12:33 , 4 հունիս, 2020
Էս տեմպերով գնալու դեպքում մի ամսից կգրենք, թե ինչքան մարդ ՉԻ վարակվել կորոնավիրուսով: Որովհետև ժամանակին էս հարցով նախարարին ուղղված ցանկացած քննադատություն արժանանում էր ծաղրի նույն նախարարի ու յուր սատելիտների կողմից (ազգ-էպիդեմիոլոգ): Երբ ընդդիմադիրները հորդորում էին Փաշինյանին փակել երկիրը, նա դրանում իր իշխանությանը սպառնացող վտանգ էր տեսնում (դե, ամեն մարդ մտածում ա՝ ըստ իր փչացածության աստիճանի): Ու էս երկու անպատասխանատու մարդկանց ամբիցիաների պատճառով մենք մի ամսից հնարավոր ա՝ հաշվենք, թե քանի առողջ մարդ ա մնացել երկրում: Փոխարենը էս երկուսից և ոչ մեկը մի կողմ չդրեց իր գոռոզությունն ու մեծամտությունը: Այդ երկուսն էլ մինչ օրս վստահ են, որ Արցախի ուտուշ-խմուշը օրենքով արգելված չէր, ու չէին վարակվի, իսկ այ բանկի դեմը իրար մոտ կանգնելը մեծ խնդիր ա ու պետքա պարսավանքի ենթարկվի․․․