Apple-ն արգելափակում է ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ գողացված սմարթֆոնները


11:26 , 4 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հետևում և արգելափակում է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ գողացված սմարթֆոնները, հայտնում է CNN-ը։

Աղբյուրը մանրամասնում է, որ գողացված հեռախոսներին Apple ընկերության կողմից ուղարկված հաղորդագրությունների «սքրինշոթերը» այս շաբաթ սկսել են սոցցանցերում հայտնվել։ Դրանցում ընկերությունը տեղեկացնում է, որ հեռախոսն արգելափակված է, գտնվում է վերահսկողության տակ, ուստի՝ խնդրում է ապրանքը վերադարձնել խանութ, որի հասցեն նույնպես հաղորդագրության մեջ նշվում է։

Հեռուստաալիքը ծանուցումներից մեկի օրինակ է ներկայացրել, որում ասվում է, որ «սարքն անջատվել է և հսկողության տակ է գտնվում։ Տեղական իշխանությունները կտեղեկացվեն այս մասին»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։