Վրաստանը վերադառնում է բնականոն կյանքին, որովհետև իրենք «օղակների» մեջ կանգնում էին դեռևս ապրիլից ու առանց վարչապետի լաչառության


11:12 , 4 հունիս, 2020

Գիտե՞ք՝ ինչի ա Վրաստանն արդեն բացում սահմաններն ու վերադառնում բնականոն հունին, որովհետև իրենք «օղակների» մեջ կանգնում էին դեռևս ապրիլից ու առանց վարչապետի լաչառության, առանց հարևանը հարևանի վրա գործ տալու, ուղղակի գիտեին, վստահում էին թե՛ իրենց, թե՛ իրենց իշխանություններին:

Հայերիս մոտ լրիվ հակառակն ա, ու գրեթե վստահ եմ՝ սա երկար չի պահպանվելու, ու էն «Կարգին հաղորդման» պես թաքուն իրար ասելու են՝ գիտես՝ քանի՜ անգամ եմ կլորի միջից հելել․․․

Իշխանություններին 10 հազարից ավել վարակակիր ու 230 մահ էր պե՞տք, որ լրջանային ու լրջության կոչ անեին․․․