Հուսով եմ՝ մի օր առողջապահության մահարարը ժամանակ կգտնի բացատրելու մահվան այն դեպքերը, որի պատճառը Covid-ը չի, բայց մարդն ունեցել է Covid


09:54 , 4 հունիս, 2020

Վարչապետը ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք։

Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ «երկրորդ ցուցակում», որ պատճառը Covid-ը չի, բայց մարդն ունեցել է Covid։ Ճիշտն ասած՝ այդ «երկրորդ ցուցակն» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում, հատկապես հիմա, երբ այն իր օրական թվով գերազանցում է «առաջին ցուցակին»։

Հուսով եմ՝ մի օր առողջապահության մահարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացիան» համոզիչ ու մատչելի ձևով բացատրելու։ Օրինակ՝ երեկ երեկոյան ժամանակ գտել է ընդդիմադիր ֆրակցիայի վրա «նաեզդ» անող բոցաշունչ գրառման համար։

Մի խոսքով՝ վատ է վիճակը։

Հ.Գ. Դիմակ դնելու կանոններն այսօրվանից խստանում են։ Հույս ունենանք՝ դա կօգնի։