9 կերպար` ամառային ժամադրության համար


22:28 , 20 հուլիս, 2013

Ladynew.am-ը գրում է.

Քո սրտի տղամարդուն հմայելու համար դու բավականին շատ հնարավորություններ ունես, հատկապես` ամռանը. այս եղանակին կարելի է անել նոր ոճային փորձարկումներ և կրել սեքսուալ հագուստներ:

Ժամադրության համար լավագույն տարբերակը շրջազգեստն է: Ընտրելով կատարյալ շրջազգեստ դուք այն կարող եք համադրել տարբեր աքսեսուարների և կոշիկների հետ, ինչը ձեզ ռոմանտիկ տեսք կտա: Գեղեցիկ համադրություն կարելի է ստանալ նաև կիսաշրջազգեստների, շորտերի ներդաշնակ զուգակցմամբ: Ուզում եք սեքսուալ տե՞սք ունենալ: Համադրեք մինին բարձր կրունկների կամ պլատֆորմների հետ: Ձեր կերպարն առավել նուրբ և թեթև դարձնելուն կօգնի ժանյակը. ժանյակե շրջազգեստները, վերնազգեստը կստեղծեն համեստ, կանացի նուրբ կերպար:

600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580600x580