Tert.am-ը գրում է․
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չորեքշաբթի հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը Եվրոպայում շարունակում են նվազել:
«Երեկ Եվրոպայում վարակման նվազագույն ցուցանիշն է արձանագրվել մարտի 22-ից ի վեր»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՀԿ ղեկավարը ճեպազրույցի ժամանակ:
Վերջինս հավելել է, որ ԱՀԿ-ն «հատկապես մտահոգված» է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներ առնչությամբ, որտեղ «բազմաթիվ երկրներում համաճարակի տեմպերն արագանում են»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ