Ամերիկան պետք է ընտրություն անի ռասիզմի և անարխիայի միջև


23:38 , 3 հունիս, 2020

Armeniasputnik.am-ը գրում է․

Միացյալ Նահանգներում լուրջ հակամարտություն է բռնկվել, որը ոչ միայն հարվածում է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությանը, այլ նաև բացահայտում է  պետության համակարգային խնդիրները։

Միացյալ Նահանգներում լուրջ հակամարտություն է բռնկվել, որը ոչ միայն հարվածում է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հեղինակությանը, այլ նաև բացահայտում է  պետության համակարգային խնդիրները։

Կասկած անգամ չկար, որ Ջորջ Ֆլոյդի մահն ու դրան հաջորդած բողոքի ակցիաները, որոնք վերածվեցին զանգվածային անկարգությունների, ակտիվորեն կօգտագործվեն ԱՄՆ-ում առաջիկա նախընտրական քարոզարշավի համատեքստում:

Ենթադրվում էր, որ գլխավոր հարվածը կհասցվի Թրամփին. ընդդիմախոսները հենց նրան են մեղադրում հերթական սևամորթին սպանած սպիտակամորթ ոստիկանների դաժանության համար։ Բայց որքան իրադարձությունները զարգանում են, այնքան ավելի պարզ է դառնում, որ իրականությունը կրկին կարող է անակնկալ մատուցել դեմոկրատներին։

ԱՄՆ նախագահն իր կողմից հիանալի ներկայացում բեմադրեց։ Նա հանդես եկավ կոշտ ելույթով, որում՝

  • անկարգությունների մասնակիցներին անվանեց «խռովարարներ»
  • մի շարք նահանգների ղեկավարներին մեղադրեց, որ ի զորու չեն խաղաղ քաղաքացիներին պաշտպանել հանցագործներից
  • խոստացավ ներգրավել բոլոր դաշնային ռեսուրսները, ներառյալ բանակը, «ավերածությունների և հրկիզումների վերջը տալու համար»։

Սա տեղի ունեցավ Սպիտակ տան Վարդերի պարտեզում, ուր հասնում էր լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի լիցքերի պայթյունների աղմուկը։ Ոստիկանությունը պարետային ժամի առիթով բողոքարարներից մաքրում էր մոտակայքում գտնվող Լաֆայետ հրապարակը։ 

Այնուհետև Թրամփը դուրս եկավ նստավայրից և ազատված հրապարակով անցնելով, հասավ Սուրբ Հովհաննես եկեղեցի, որը նախորդ օրը ծայրահեղականները հրկիզել էին։ Այնտեղ նա բարձրացրեց Աստվածաշունչը և հայտարարեց, որ «ԱՄՆ-ն աշխարհի մեծագույն երկիրն է», խոստանալով ապահովել պետության անվտանգությունը։

Նախագահի «փերֆորմանսի» արձագանքը սպասեցնել չտվեց։ Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում Թրամփի գործողությունները բնութագրեցին իբրև «վախկոտ, սակավ արդյունավետ և վտանգավոր»։

Ոչ պակաս քննադատաբար արտահայտվեցին նաև մի քանի նահանգների՝ նույնպես դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ղեկավարները, մասնավորապես՝ Նյու-Յորքի և Օրեգոնի նահանգապետները։ Իսկ Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը Լաֆայետ հրապարակից «անզեն ցուցարարների» ցրումը խայտառակություն որակեց, նշելով, որ դաշնային (և ոչ տեղական, ինչը շատ կարևոր է) ոստիկանությունը սկսել է Սպիտակ տան մոտակայքի ցուցարարներին ցրել պարետային ժամից 25 րոպե առաջ, որից հետո սրտառուչ հորդորեց․ «Վաշինգտոնի բնակիչներ, գնացեք տուն։ Պահպանեք ձեր անվտանգությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ