«Հնարավորինս շուտ պետք է նոր նախագիծ սկսեմ, որպեսզի ոչ մեկի ընտանիքը չտուժի դադարից». Դիանա Գրիգորյանը` «Անահասցե ծնվածները» սերիալի ավարտի և նոր նախագծի մասին


22:29 , 3 հունիս, 2020

Tert.amLife-ը գրում է

Այս օրերին նկարահանվում են պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» նախագծի վերջին սերիաները: Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան հայտնեց, որ  հեռուստադիտողը հնարավորություն կունենա մինչև օգոստոս հետևել սերիալի զարգացումներին:

Նրա խոսքով՝ հեռուստասերիալի նկարահանումները կավարտվեն մինչև հունիսի 15-ը. «Վերջին սերիաների սցենարները գրում եմ` հաշվի առնելով հեռուստադիտողների կարծիքները: Հենց նրանք են այսքան ժամանակ հետևել մեզ, վերջում կտեսնեն այն, ինչ ուզում էին տեսնել: Կփորձենք հաշվի առնել և՛ հեռուստադիտողների կարծիքը, և՛ կտրուկ լուծումներով գունավորել շղթան»:

Ըստ սցենարիստի`սերիալի ավարտի պատճառը տեխնիկական է. «Քանի որ «Արմենիա» հեռուստաընկերությունը 4K ձևաչափով հեռարձակումներ է իրականացնում, մենք տեխնիկան թարմացնելու խնդիր ունենք: Որոշեցինք այս նախագիծը շուտ ավարտել, որպեսզի սեպտեմբերից նոր տեխնիկայով սկսենք նկարահանել նոր նախագիծ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ