Հուլիսի 14-20-ը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 250 անգամ


21:31 , 20 հուլիս, 2013

Civilnet.am-ը գրում է.

Համաձայն Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի օպերատիվ տվյալների՝ հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զոամասերի ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները մարտագծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն: