Հայաստանը գտնվում է հումանիտար աղետի շեմին և պետք է դիմի միջազգային հանրությանը՝ օգնության խնդրանքով, ինչն ուշացնում է. Վահե Հովհաննիսյան


20:49 , 3 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի, սահմանափակումների մեղմացման հետագա հետևանքների, Փաշինյանի՝ իրեն միջոցառումներից նկարներ ուղարկելու կոչի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հետ: Նա կարծում է, որ մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին, ինչից ելնելով էլ պետք է կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը: «Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր, մենք ուշացնում ենք»,- նշում է նա:

- Պարոն Հովհաննիսյան, օրերս վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ մլն բնակչին բաժին ընկնող կորոնավիրուսով վարակվածների թվով հասնում ենք Իտալիային, երեկ ունեինք  վարակման 517, այսօր՝ 515 նոր դեպք, մահերն էլ ավելանում են: Այս ամենն ինչի՞ հետևանք է:

- Այս պահին ամենակարևոր խնդիրն իրավիճակի ճիշտ գնահատումն է։ Հապաղելը նոր, ավելի ծանր  իրականության առաջ է մեզ կանգնեցնելու։ Մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի շեմին։ Սրանից ելնելով է պետք կառուցել հետագա քայլերի ռազմավարությունը։ Ի՞նչ են տալիս մեզ այդ համեմատությունները։ Քաղաքացին իր աչքով տեսնում է առկա և ահագնացող իրականությունը, ողբերգությունը բոլորի դռան շեմին է։ Միակ բանն այսօր, որ պահանջվում է կառավարությունից, հումանիտար աղետից դուրս գալու կոնկրետ քայլերն են։ Մնացածը դատարկախոսություն է, որն ունի շատ թանկ գին։ 

- Ի՞նչ սպասել հետագայում․ չպե՞տք է հետևել նույն Իտալիայի օրինակին և գնալ խիստ սահմանափակումների՝ վիճակը հաղթահարելու համար: Առողջապահական համակարգում կոլափս չի՞ առաջանա։

- Երբ մենք խոսում ենք հումանիտար աղետի մասին, ապա պետք է հասկանանք, որ ամեն օրը, որը գրագետ չի օգտագործվել, հանգեցնելու է ավելի բարդ իրավիճակի։ Հապաղման ամեն օրը ավելի ծանր իրականության հիմքն է դնում։ Ամեն օր հրապարակայնացվում են մարդկանց պատմությունները, ովքեր հիվանդացել են և չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Ըստ էության՝ տապալված են բոլոր օղակները՝ մարդիկ չեն կարողանում թեստ հանձնել, շատ դժվարացել է ԿՏ-ի հնարավորությունը, հիվանդանոցում տեղ գտնելը, բուժում ստանալը։ Աղետն այլ կերպ ինչպե՞ս է լինում։ Հենց այդպես, երբ օրվա ցուցանիշներն անընդհատ վատանում են, և մարդիկ ամեն օր  սպասում են կառավարության քայլերին, բայց ստանում են դատարկախոսություն։ Ճգնաժամը պահանջում է հակաճգնաժամային քայլեր։ Մենք ուշացնում ենք։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ