Մարդկանց, ովքեր 24 ժամ աշխատում են պոտենցիալ վարակակիրների հետ, հերթապահությունից հետո հանում ուղարկում են տուն՝ վտանգելով նրանց շրջապատից յուրաքանչյուրին


19:17 , 3 հունիս, 2020
Ինչ ա պարզվում․ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները (վստահ եմ մյուսներում ևս էս պատկերն ա), որոնք ապրիլի սկզբից կենտրոնացած են միայն կորոնավիրուսով հիվանդների բուժման վրա և որոնք 1 օր աշխատում էին, 2 օր մեկուսանում հյուրանոցներից մեկում, հիմա այլևս այդ «արտոնությունից» չեն օգտվում: 3000 «թեթև» վարակակիր հիվանդների հետ մեկտեղ բուժանձնակազմին էլ են ասել՝ այլևս չեք մեկուսացվելու, կգնաք տուն, կգաք աշխատանքի: Մարդկանց, ովքեր 24 ժամ աշխատում են պոտենցիալ վարակակիրների հետ, հերթապահությունից հետո հանում ուղարկում են տուն՝ վտանգելով նրանց շրջապատից յուրաքանչյուրին:
Լավ, հասկացանք, փող չկա, որ հազարավոր հիվանդներին ու կոնտակատավորներին մեկուսացնեք, բայց էն անձնակազմին, որոնցից կախված ա հիվանդների կյանքը, կարա՞ք հարգանքով մոտենք ու մի փոքր մտածեք էտ մարդկանց ընտանիքի անդամների, հայրերի, մայրերի, տատիկ-պապիկների կյանքի մասին:
Ամբողջ օրը տարբեր հարթակներով հայտարարություններ եք տալիս, որ բուժանձնակազմը չի հերիքում, բժիշկներ են պետք․․․ նմա՞ն կերպ եք խրախուսում այդ բժիշկներին:
Ստե՞ղ էլ ա ժողովուրդը մեղավոր, պարոնայք վարչապետ ու նախարար, թե՞ սա արդեն էն դեպքն ա, երբ ձեր անիմաստ արած ծախսերի արդյուքնում էլ գումար չկա, որ գոնե բուժանձնակազմին ապահովագրեք: Եթե գումար կա ու չեք անում, ուրեմն ձեզ կախել էլ ա քիչ: