Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակված մեծահասակին ու երեխային


14:42 , 3 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

«Տնային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում են ստանում շատ թեթև կամ անախտանիշ  կորոնավիրուսով վարակված պացիենտները, որոնք անմիջապես, հնարավորություն սահմաններում, եթե տվյալ տնային տնտեսությունը ունի այդ հնարավորությունը, առանձնացվում են առանձին սենյակում։ Ցանկալի  է, որ տվյալ պացիենտի խնամքն իրականցնի ընտանքի անդամներից որևէ մեկը, որը կուսումնասիրի առոջապահության նախարարության կողմից  մշակված ուղեցույցը»,- «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդման ժամանակ ասաց առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈՍԿ-ի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը՝ խոսելով՝ «Ինչպե՞ս տան պայմաններում խնամել COVID-19-ով վարակվածին» թեմայով։
 
Նրա խոսքով, տան մնացած անդամները պետք է  հնարավորինս պահեն սոցիալական հեռավարությունը վարակման ռիսկը նվազեցնելու համար։ Պացիենտն ու խնամակալը պարտադիր պետք է կրեն դիմակներ։ Եթե հիվադը սենյակում մենակ է, կարող է դիմակ չկրել։  Խնամակալը պետք է պարտադիր լինի ձեռնոցներով, քանի որ նա կարող է շփվել պացիենտի կենսաբանական հեղուկների հետ։ Հիվանդին ձեռնոցներ հարկավոր չեն։

Բժշկուհին ասաց, որ հիվանդի պարտականությունն է՝ օրվա ընթացքում երեք անգամ ջերմաչափում անել։ Անախտանիշ հիվանդներն  առաջին երկու օրն են ունենում ջերմություն, երրորդ օրն ընդհանրապես ախտանիշներ չեն ունենում։ Ահազանգում են առանջային պահպանման օղակի իրենց կցված բուժաշխատողին, եթե ի հայտ են գալիս համապատասխան ախտանշաններ՝ ջերմությունը մի քանի օր պահպանվում է, 38 ու բարձր է լինում ջերմությունը։ Կարող է լինել չոր հազ, հազ, կոկորդում ցավեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։