Իսկ ո՞ւր են ոստիկանները, թե՞ անպայման պետք է միտինգներ անել, որ ոստիկանության ներկայացուցիչները հայտնվեն մարդաշատ վայրում


14:30 , 3 հունիս, 2020

Իսկ եթե անկեղծ, ապա ես ինձ խաբված եմ զգում վարչապետի էջում տեղադրվող նկարավիդեոխառը փոստերից հետո, քանի որ չեմ հասկանում՝ ուր են գնում իմ հարկերը։ Հարգելինե՛րս, երկրում արտակարգ դրություն է, ձեր լրատվամիջոցներն օր ու գիշեր գովազդում են ոստիկանական ռեյդերը։ Բա այս բոլոր իրավիճակներում, որոնց, ի դեպ, յուրաքանչյուրս ականատես ենք լինում ամեն օր, և որոնք դուք հրապարակում եք ձեր էջում, իրավապահ մարմինները ո՞ւր են նայում, ինչո՞ւ ոստիկանները միայն վիդեոներում են, այլ ոչ թե իրական կյանքում։ Ինչո՞ւ չեն հսկում իրավիճակը, ինչի մասին արդեն քանի ամիս է՝ ահազանգում են քաղաքացիները։ Թե՞ դու ինֆորմացիոն բլոկադայում եք գտնվում, ու բոլոր այդ ահազանգերը ձեզ չեն հասնում։ Թե՞ անպայման պետք է միտինգներ անել, որ ոստիկանության ներկայացուցիչները հայտնվեն մարդաշատ վայրում։

#պետությունը_դեղին_թերթի_խմբագրություն_չէ