Պետությունը պարտավոր է կոշտ սահմանափակումներով ու պատժիչ մեխանիզմներով ստիպել, որ կանոնները պահվեն․ ֆոտոն ու վիդեոն չեն օգնի


13:44 , 3 հունիս, 2020

Հենց սկզբից էլ ակնհայտ ու հասկանալի էր, որ ժողովուրդը կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ կանոնները չի պահել ու դժվար էլ պահի։

Նույնիսկ եթե ամեն օր ամոթանք տան տարբեր գերատեսչություններից։ Եթե հասարակությունը ինքնակամ չի պահում կանոնները, ու դա ճգնաժամ է առաջացնում վիրուսի հետ կապված, ապա պետությունը պարտավոր է կոշտ սահմանափակումներով ու պատժիչ մեխանիզմներով ստիպել, որ կանոնները պահվեն։
Թե չէ ուզում է, միլիոն հատ ֆոտո ու վիդեո հրապարակվի…