Կստեղծվի պարեկային ոստիկանություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը


12:05 , 3 հունիս, 2020
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Նախագիծը անցավ միաձայն՝ 112 ձայնով:

Նշենք, որ նախագիծը վերաբերում է պարեկային ոստիկանություն ստեղծելուն, որը կունենա լայն լիազորություններ:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշել էր, որ պարեկը պետք է լինի հասարակության և պետության միջև կապը:

«Այսօր մի շարք կոնֆլիկտային վեճերի ոստիկանությունը չի կարողանում միջամտել և խորհուրդ է տալիս դիմել դատարան, որի իրականացման ուղին այնքան երկար է, որ որևէ մեկը չի դիմի»,- ասել էր նա: