Ժողովուրդը քեզ կառավարման է բերել լավ ապրելու համար, ոչ թե քո սխալները սեփական վզին փաթաթելու համար


11:57 , 3 հունիս, 2020

«Եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն ա բերել էս կառավարությանը». Նիկոլ Փաշինյան

Այստեղից հետևություն․ ժողովուրդը սխալվել է, ժողովուրդը պետք է շտկի իր սխալը․
- Խոստովանել և ընդունել սխալը,
- Հետագայում սխալը չկրկնելու համար կամ ողջամիտ ընտրություն կատարել, ոչ թե զգացմունքային, և պատասխանատվություն կրել այդ ընտրության համար,
- Կամ պատվիրակել ընտրության իրավունքը գիտակից մարդկանց՝ հասկանալով, որ գրագետ ընտրություն կատարելը բարդ խնդիր է,
- Մերժիստությունը չի բերում լավ կյանքի։

Հ․Գ․ Ժողովուրդը քեզ կառավարման է բերել լավ ապրելու համար, ոչ թե քո սխալները սեփական վզին փաթաթելու համար։