Միջին տարիքի որոշ կանայք դեմ են 100 դրամ վճարելուն


19:28 , 20 հուլիս, 2013

Հոլոքոսթի տարիներին հրեաների հատուկ տեսակ կար, որ ստրուկների միջի ստրուկն էր: Նրանցից հրեական ոստիկանություն էին ձևավորել, որը համակենտրոնացման ճամբարների ներսում ծառայում էր գերմանացիներին: Իրանց ամենավերջում այրեցին: Ինչի՞ հիշեցի: Նոր ծանոթ մի աղջիկ, ով, բնականաբար, 100 դրամ է վճարում, պատմեց, որ վճարելուց հետո իր վրա հարձակվեցին գազելում նստած միջին տարիքի կանայք՝ «բա դու չե՞ս ամաչում» ու նմանատիպ բղավոցներով: