ԱՄՆ-ում ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակել են բողոքի ակցիան լուսաբանող Sputnik-ի պրոդյուսերի վրա


11:03 , 3 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Մոսկվան պահանջում է ԱՄՆ-ից պաշտպանել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ոստիկանության կամայականություններից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ,  հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։

Այսպես գերատեսչությունն արձագանել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ բողոքի ակցիան լուսաբանող  Sputnik գործակալության պրոդյուսեր Նիկոլ Ռուսելի վրա հարձակմանը։ Ոստիկաններն ռետինե փամփուշտներով կրակել են կնոջ վրա՝ չնայած  պարանոցին կախված է եղել նրա՝ լրագրող լինելը հավաստող քարտը, և նա մի քանի անգամ կրկնել է, որ  աշխատում է լրատվամիջոցում:
Գերատեսչությունը շեշտել է, որ անգամ կրակոցից և ցուցարարներին ցրելուց հետո,  «ոստիկաններից մեկը լրագրողին գցել է գետնին և ոտքերով հարվածել նրան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։