Հանրաքվեի չեղարկման ակնհայտ հակասահմանադրական փաթեթը ընդունվեց ամբողջությամբ. հիմա «գնդակը» խորհրդարանական ընդդիմության դաշտում է


10:42 , 3 հունիս, 2020

Հանրաքվեի չեղարկման մասին իրավունք ինքն իրեն վերապահելու մասին ակնհայտ հակասահմանադրական փաթեթը «Իմ քայլը» խմբակցությունն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 82 կողմ (պետք էր 80)։

Հիմա «գնդակը» խորհրդարանական ընդդիմության դաշտում է։ Միջոցներ կձեռնարկե՞ն այն սահմանադրական վերահսկողության ենթարկելու ուղղությամբ, թե՞ ոչ։ Նույն լիազորությունն ունի նաև նախագահը, բայց նախորդող փորձը ցույց է տալիս, որ նախագահը լայն սոցիալական հեռավորություն է պահում իր այդ լիազորությունից։