Հաջողությունն այս անգամ NASA-ին չի պատկանում. Հնդկաստանը հաջողությամբ արհեստական արբանյակ է ուղարկել Մարս


22:45 , 3 հունիս, 2020

Մանգալյանը հնդկական միջմոլորակային կայան է: Սարքավորումը ստեղծվել է Կարմիր մոլորակը՝ Մարսը արհեստական արբանյակի ուղեծրից ուսումնասիրելու համար: Այն հաջողությամբ գործարկվել է 2013 թ. աշնանը: Ճանապարհը բարդ էր, մի շարք խնդիրներ են առաջացել, սակայն կայանը նշանակված կետ է հասել: Դրա վրա չորս գիտական տեխնիկական միջոցներ են եղել, որոնք նախատեսված են եղել Մարսի մանրամասն ուսումնասիրության համար:

Մանգալյան կայանը հաջողությամբ անհրաժեշտ տվյալներ է հավաքել մոլորակի մակերևութի, ինչես նաև մթնոլորտի մասին: Եվ, բնականաբար, արվել են Մարսի մի շարք լուսանկարներ, որոնցից մի քանիսը՝ 3D ֆորմատով:

Լուսանկարներից մեկում հրաշալիորեն երևում է Մարսի հարավային բևեռը, ինչպես նաև այն տեղանքը, որտեղ մշտապես փոթորիկներ են: Շնորհիվ այդ լուսանկարի՝ հերթական անգամ ապացուցվել է, թե որքան է այս մոլորակը նման Երկրին: Այն, ինչպես և մեր մոլորակը, ունի սեփական մթնոլորտը, ջրոլորտը, կրիոսֆերան և լիտոսֆերան, այսինքն՝ Մարսի վրա կան օդային, ջրային և սառցային համակարգեր, որոնք սերտորեն փոխկապակցված են և փոխազդում են միմյանց հետ:

Կայանը կարողացել է ֆիքսել լեգենդար Օլիմպոս լեռը, դրա կողքին՝ հրաբուխային համակարգն իր խոշորագույն երեք հրաբուխներով: Մարսի արբանյակը լուսանկարելն այնքան էլ հեշտ գործ չէ, սակայն Մանգալյանն անգամ դա է կարողացել անել 2014 թ.: Լուսանկարում արբանյակ Ֆոբոսն է մայր մոլորակի՝ Մարսի ֆոնին:

Հնդկական կայանը կարողացել է անել Օլիմպոս հրաբխի մանրամասն լուսանկարը : Դրա բարձրությունը մոտ 21 կմ է, խոռոչի տրամագիծը՝ ավելի քան 70 կմ: Հսկայական բարձրության պատճառով խոռոչում ճնշումը մոլորակի վրայի ճնշման 2%-ն է կազմում ընդամենը:  

Ցավոք, մոլորակի վրա մեթանի մասին տվյալներ ստանալ այդպես էլ չի հաջողվել: Ամենայն հավանականությամբ, երկար ճանապարհից հետո այն այլևս չի կարողացել այլ գործողություն կատարել: Չնայած որ գործարկումից անցել է 7 տարի, կայանը շարունակում է իր ճամփորդությունը Մարսի շուրջ: Սա չի կարող չզարմացնել, քանի որ Հնդկաստանը երբեք փորձ չի արել այլ մոլորակներ ուսումնասիրելու: Քչերը գիտեն, որ Մարսին մոտեցող արհեստական արբանյակների միայն կեսն է հասնում նպատակակետին: Հնդկական արհեստական արբանյակը դա արել է առաջին փորձից, չնայած որ դրա համար նախատեսված բյուջեն 10 անգամ ավելի քիչ է եղել, քան անալոգային մյուս տիեզերական միսիաների համար նախատեսվող բյուջեները: