Ռասիստ կինը հարձակվել է Մայքլ Ջեքսոնի զարմուհու վրա և նրան դանակի յոթ հարված հասցրել (Photo)


07:55 , 3 հունիս, 2020

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով ռասիզմի դեմ ԱՄՆ բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի 25-ամյա զարմուհի Յասմին Ջեքսոնը Instagram-ում հայտնել է, որ ռասայական ատելության հիմքով հարձակման է ենթարկվել:

«Ինձ դանակահարել են յոթ անգամ անմիջապես իմ տան հարևանությամբ, որովհետև «ես սևամորթ եմ»: Այդ կինը հետապնդել է ինձ և դանակահարել: Նա ասել է՝ դրա պատճառն այն է, որ ես սևամորթ եմ: Եվ դա այն ամենն էր, ինչ ես լսել էի նրանից»,- գրել է Յասմինը:

«Ես չեմ կարող պարանոցս շարժել: Ես վախենում եմ մենակ լինելուց»,- ավելացրել է նա:

Ջեքսոնը հայտարարել է, որ խնդրել է մարդկանց փրկել իրեն, բայց սկզբում ոչ ոք չի օգնել: Միայն որոշ ժամանակ անց նրան օգնել են մի քանի հոգի, որոնց աղջիկը երախտապարտ է:

«Ես աղոթում եմ Տիրոջը, որ դուք ապաքինվեք, եթե ձեր սրտում սևամորթների նկատմամբ ատելություն ունեք: Ես դրան արժանի չէի, ոչ ոք արժանի չէր դրան: Եվ ես դեռ հպարտ եմ, որ սևամորթ եմ», – գրել է նա: Ջեքսոնը ցանկանում է, որ իրեն դանակահարած կնոջը, որը ձերբակալվել էր, ներկայացնեն մեղադրանք սպանության փորձի և ռասայական հողի վրա կատարված հանցագործության համար:

Յասմինը, որը բնակվում է Լաս Վեգասում և աշխատում է որպես բուժքույր, երաժշտական պրոդյուսեր Ջո Ջեքսոնի թոռնուհին է: Նրա կինը՝ Քեթրինը, տասը երեխա է ունեցել: Նրանցից մեկը մահացել է ծնվելիս, մնացած բոլորը երաժիշտներ են դարձել՝ ներառյալ Մայքլ և Ջանեթ Ջեքսոնները: