Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը (Photo)


06:06 , 3 հունիս, 2020

Ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Էնիսթոնը վաճառում է իր մերկ լուսանկարը բարեգործության համար: Դերասանուհին իր որոշման մասին հայտարարել է Instagram-ի իր էջում:

«Ընկերները» սերիալի 51-ամյա աստղը հավաքում է միջոցներ, որոնք նա կտրամադրի բժշկական ծառայությունների կարիք ու ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին:

Անկեղծ լուսանկարն արել է լուսանկարիչ Մարկ Սելիգերը 1995 թվականին: Լուսանկարում աստղը ամբողջովին մերկ նստած է՝ ոտքերով ծածկած ինտիմ մասերը: