Փաշինյանը ԱԱԾ-ին ծանրաբեռնում է իր տիրույթից դուրս գտնվող գործերով, անլուրջ հանձնարարականներով. փաստաբան Կոչուբաևը՝ բակում տոնահանդեսի բացահայտումն ԱԱԾ-ին հանձնարարելու մասին


00:19 , 3 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան 1 դեպք։
«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան` 1 դեպք:

Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների և ընկերների կյանքը»,- գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10․009 դեպք, մահվան՝ 214 դեպք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ