Մահացել է Գատուզոյի քույրը


22:27 , 2 հունիս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի ընտանիքը կորուստ է կրել։

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ այսօր կյանքից հեռացել է մասնագետի քույրը՝ Ֆրանչեսկան։ Մահվան պատճառը չի հստակեցվում, բայց հայտնի է, որ նա փետրվարին հոսպիտալացվել էր ու այդ ժամանակվանից ի վեր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Ֆրանչեսկան 37 տարեկան էր։

«Միլանն» արդեն ցավակցություն է հայտնել։ Գատուզոյի քույրը երկար ժամանակ ակումբում քարտուղարուհի է աշխատել։

«Ֆրանչեսկա Գատուզոն հիվանդությունն այնպիսի ուժով ու էներգիայով ընդունեց, ինչպես ամեն օր դրանք տալիս էր ակումբին ու երկրպագուներին։ Ռինո, մենք քեզ ու ընտանիքիդ հետ կիսում ենք կորստյան ահռելի ցավը։ Հանգչիր խաղաղությամբ, թանկագին Ֆրանչեսկա»,- ասվում է «ռոսոներիների» թվիթերյան