Գտե՛ք Ձեր մեջ հայրենասիրություն և հրաժարական ներկայացրեք՝ տալով պրոֆեսիոնալ կառավարիչներին հնարավորություն շտկելու իրավիճակը


21:45 , 2 հունիս, 2020

Պարոն Փաշինյան, հիմա որ Ձեզ ասեմ, որ մենք արդեն գտնվում ենք այնպիսի աղետալի վիճակում, որ տարիներով չենք կարող հաղթահարել, շատ կտխրե՞ք:

Ու ասեմ ավելին, այս վիճակը Ձեր և ձեր ապիկար ու ապաշնորհ թիմի կառավարման հետևանքն է և Դուք այլևս ոչ տեսական, ոչ գործնական հնարավորություն չունեք փրկելու իրավիճակը:

Ամեն օր Ձեր իշխանության մնալը խորացնում և բարդացնում է մեր Հայրենիքի ու ժողովրդի վիճակը, բայց դեռ կա հնարավորություն կանգնեցնելու դեպի անդունդը գահավիժող ընթացքը:

Ստիպված եմ փաստել, որ Դուք արդեն ձախողվել եք, այնպես որ գտե՛ք Ձեր մեջ տղամարդկություն և խոստովանեք դա: Գտե՛ք Ձեր մեջ հայրենասիրություն և հրաժարական ներկայացրեք՝ տալով պրոֆեսիոնալ կառավարիչներին հնարավորություն շտկելու իրավիճակը:

Դեռ ունեք այդ հնարավորությունը, առայժմ . . .