Այսօր ոստիկանությունը համարժեք չէ տիրող հանցավորությանը. Արմեն Խաչատրյան


15:46 , 2 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է պարեկային ոստիկանություն ստեղծելուն, որը կունենա լայն լիազարություններ: «Պարեկը պետք է լինի հասարակության և պետության միջև կապը: Այսօր մի շարք կոնֆլիկտային հարցեր, հանցագործություններ, իրավախախտումներ կան, ոստիկանությունը չի կարողանում միջամտել այդ հարցերին և խորհուրդ է տալիս դիմել դատարան, որի իրականացման ուղին այնքան երկար է, որ որևէ մեկը չի դիմի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։