Ուզում ենք ունենալ ոստիկան, որը բերման է ենթարկում ճանկռտելո՞վ, հետո էլ ասում, որ քաղաքացին մեքենայում ինքն իրեն կծե՞լ է. Զոհրաբյան


15:37 , 2 հունիս, 2020

Aysor.am-ը գրում է․

Ոստիկանական համակարգում ցանկացած բարեփոխում միանշանակ կարևոր և ընդունելի է, որովհետև տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե այդ համակարգում ինչ է կատարվում, այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Տարիներ շարունակ մենք տեսել ենք, որ ամենաայլասերված համակարգերից մեկն է եղել: Շատ կարևոր է ոստիկանի կերպարը: Ինչպիսի՞ ոստիկան մենք պետք է ունենանք. ոստիկան, որը բերման է ենթարկում ճանկռտելո՞վ, բռնի ուժ գործադրելո՞վ, հետո ասելով, որ քաղաքացին մեքենայում ինքն իրեն կծե՞լ է», - հարց ուղղեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ ոստիկանական համակարգում պետք է լրջագույն կրթական ծրագրեր իրականացնել: