Չեմ հասկանում թանկացման դեմ ակցիաների իմաստը, բա պիտի թանկանա, բա ի՞նչ պետք ա անի


18:38 , 20 հուլիս, 2013

Իհարկե կներեք, եթե շատերի սրտից չլինի հարցս, բայց ռեալ չեմ հասկանում 150-անոց թանկացման ընդդեմ ակցիաները. նու, ավելի շուտ սենց ասեմ, չեմ հասկանում, թե ինչը չի դզում թանկացման հաշվով, կոնկրետ առի՞թ կա, թե՞ թեմա ա էլի...

Ինձ համար դեռ տրամաբանական չի, քանի որ էնքան բան ա ստաբիլ թանկանում, օրինակ՝ հացը, շաքարավազը, դե գազից չխոսեմ, ու միշտ ակցիաների մեջ կամ դժգոհություններում տրամաբանական շարժառիթ չկա, նենց էլի, ուղղակի ասվում է ինքնանպատակ՝ «թանկացավ, աման-աման» ու պըրծ. ախր լուրջ, հա բա ի՞նչ պիտի աներ, միշտ էլ ամեն ինչ էլ թանկանում ա՝ անկախ որակից, տեղից, ձևից ի տ.դ.:
Թե հիմա ինչի՞ ա մռմռում, չեմ հասկանում, ազնիվ խոսք։ Լուրջ. հա ի՞նչ։

Եսիմ, գուցե կա անտեսանելի տրամաբանություն, որ չեմ հասկանում. դե երևի կա էլի, որ էսքան մարդ տժում ա...

Բայց ուրիշ բան ասեմ, օրինակ՝ էս թանկացման վախտերով հանկարծակի պարզ դառավ, որ պետական ֆինանսական աչոտներում մի այլ տիպի մտել են, ու դա ասոբը համազգային ակցիայի փորձի առիթ չդարձավ, իսկ ըտեղ մի այլ տիպի լիքը տրամաբանություն կա է ախր. էն որ յավնը, աչկիդ դեմը գողացած ա ու պետականորեն պեչատած։
-Մեջբերեմ (մոտավոր)։ 70.000 կիլմետրը մեկ գրած ա, որ մեքենայի անվադողերը փոխարինում են ՆՈՐՈՎ. դուք դա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ նոնսենս ա ։)) Չի կարա էլի տենց բան լինի:
Էդ որ կարդացի, ինձ դրեցի ժուռնալիստի տեղ ու երկու վարորդի ու մի տաքսիստի հարցուփորձ էի անում, տեսագրում էի (մտքիս կար՝ ռեպորտաժ սարքելու, բայց հետո հավեսս փախավ, ինչ մի :p) Մի խոսքով, նույն ավտոբուսի վարորդները ասեցին, որ իրանք փոխում են ամենա-ամենավատ դեպքում տարին մեկ, ի տո դա հազվադեպ ա լինում, իսկ սովորական ժամանակ երկու տարին մեկ. հիմա ասեմ, թե երկու տարում քանի կիլոմետր ա քշվում հասարակական տրանսպորտը :)

Բա իհարկե, ես պիտի էս թեմայով կարծիք ասեմ, ո՜նց կլիներ :p