«Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ». ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիներն ընդդիմանում են. ուղիղ


14:54 , 2 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, գյուղացիներն ընդդիմանում են. «Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ»,-ասաց նրանցից մեկը։

Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառը Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է.
«Արտաշատի շուկան հենց բացվեց, որոշեցին, որ կորոնավիրուս կա ու փակում են շուկան»,-նշեց գյուղացիներից մեկը։