Լեհաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը գերազանցել է 24.000-ը


14:37 , 2 հունիս, 2020

168.am-ը գրում է․

Լեհաստանում նոր տիպի կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 107-ով, մահացել է ևս 7 մարդ։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարարությունը։ Երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասել է 24 271-ի։

Նշվում է, որ վարակի տարածման ամբողջ ընթացքում երկրի տարածքում մահացել է 1081 մարդ։

Վերջին տվյալների համաձայն ՝ Լեհաստանում կորոնավիրուսի հետ կապված հոսպիտալացվել է 2 219 մարդ, 78 470 անձ մեկուսացվել է, ապաքինվել է 11 726 վարակված։