ՊՍԺ՞, ոչ շնորհակալություն. Դիբալա


12:22 , 2 հունիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է ՊՍԺ տեղափոխության մասին լուրերը:

«Տեղափոխություն ՊՍԺ՞: Ոչ, շնորհակալություն», – պատասխանել է Դիբալան փարիզյան ակումբի ճամբար հնարավոր տեղափոխման վերաբերյալ հարցին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Դիբալան կերկարաձգի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2025 թվականը: