22:30 , 2 հունիս, 2020Բառերը չափազանց մեծ ուժ ունեն: Նրանք կարող են օգնել կամ էլ սպանել, մարդուն գրավել կամ էլ վանել: Այսպես է նաև հարաբերություններում:
Որպեսզի հարաբերությունները լինեն առանց վեճերի, երբեք չասեք այս արտահայտությունները:

Ես քեզ հավանում եմ, բայց այս վերջին շրջանում շատ ես գիրացել:
Ես քեզ սիրում եմ, բայց հիմա պետք է միայնակ մնամ:
Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ինձ դուր չի գալիս, երբ դու...

Մարդուն անդադար մեղադրել չի կարելի. պետք է հասկանաք իրար:
Դու չես լվացել ամանները։
Դու չես արել սա։
Դու չես գնել իմ ուզածը։
Դու անդադար...
Ուղղակի այլ կերպ ասացեք: Օրինակ՝ ինձ դուր չի գալիս, երբ մոռանում ես մայրիկիս ծննդյան օրը: Զուգընկերը սիրում է ձեզ և չի ցանկանում վիրավորել ձեզ:

Իհարկե, հաճելի չէ, երբ տղամարդը երկար ժամանակ չի անում ձեր ուզածը: Սակայն, երբ սկսում եք անել տղամարդու գործեր, ձեր զուգընկերը սկսում է իրեն կարևոր չզգալ:
Այս արտահայտությունը շատ հզոր է, այդ պատճառով ասեք միայն այն ժամանակ, երբ իսկապես որոշել եք բաժանվել: Ամեն վեճից հետո դա ասել չի կարելի։
Չի կարելի իջեցնել դիմացինի ինքնագնահատականը: Պետք է ուղղակի ասել, որ նա ամենալավն է, և որ դուք հավատում եք նրա ուժերին: Դա ամրացնում է հարաբերությունները: