Վաշինգտոնի քաղաքապետը խայտառակություն է անվանել Սպիտակ տան մոտ հավաքված «անզեն ցուցարարների» ցրումը


10:54 , 2 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը խայտառակություն է անվանել երկուշաբթի երեկոյան Սպիտակ տան մոտ հավաքված «անզեն ցուցարարների» ցրումը:

«Ես պարետային ժամ եմ սահմանել՝ ժամը 19։00-ից սկսած: Պարետային ժամից 25 րոպե առաջ և առանց որևէ սադրանքի դաշնային ոստիկանությունը զինամթերք է կիրառել Սպիտակ տան դիմաց հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս գործողություններն ավելի կբարդացնեն Վաշինգտոնի ոստիկանության աշխատանքը։ Դա խայտառակություն է»,- գրել է քաղաքապետը Twitter-ում։

«Վաշինգտոնի բնակիչներ, տուն գնացե՛ք։ Անվտանգ մնացե՛ք»,- հավելել Է Բաուզերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։