«Պատիժն անխուսափելի է, և արդար պատժից ոչ ոք չի խուսափելու»․ Նարեկ Մալյան


04:06 , 2 հունիս, 2020

Էսօր 3 իրադարձություն տեղի ունեցավ․

1. Իմ հին ծանոթներից մեկը, ով «հեղափոխության» ժամանակ այնքան էր ոգևորվել, որ հետս կռվել էր, էսօր երկար բացատրում էր ինձ, որ «սրանք» (Նիկոլենք) կործանում են մեր երկիրը, ու որ հեղափոխության ժամանակ այլ կարծիք ունեցող մարդկանց վախացնելով ու հայհոյելով ստիպում էին լռել:

2. Էսօր իմացա իմ հանդեպ հերթական ստորություն արած «ընտանիքի բարեկամի» մասին: Մոտիվը նույնն է` ամուսինը պետական պաշտոնյա է և խնդիր է դրել հետույք մտնել նոր իշխանությանը: Ի դեպ, ամուսինը Սերժի ժամանակվա ամենամոլի սերժական պաշտոնյաներից է, սակայն, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել... Նա հիմա հպաաաարտ է, այսինքն՝ պատրաստ ամեն տեսակ ստորության:

3. Արթուր Դանիելյանը գրառում արեց, որտեղ բարձրացրեց կարմիր գծերն անցած իշխանավորների ու նրանց կամակատարներին պատժելու հարցը:

Սիրելի ժողովուրդ, երկու տարի առաջ այս օրերին ես ու Արթուրը շատ դժվար որոշում կայացրինք: Մենք որոշեցինք ձեզ վերադարձնել ձեր կարծիքն արտահայտելու ազատությունը: Մի խումբ մարդիկ զավթել էին ՀՀ-ում իշխանությունը և ամբողջ ազգի անունից ճառեր էին ասում: Իշխանությունը զավթածները հայհոյում էին ձեզ, չէին թույլատրում, որ ունենայիք ձեր սեփական կարծիքը, բոլոր այլակարծերին հռչակում էին ազգի դավաճաններ ու ենթարկում էին զանգվածային հալածանքների ու ֆեյքային հայհոյանքի:

Երկու տարի առաջ մենք այս ամենը աչքի առաջ ունենալով սկսեցինք...

Մենք միամիտ չէինք ու սկզբում հստակ գիտակցում էինք, որ շատ դժվար է լինելու: Այս երկու տարվա ընթացքում մենք անցանք դժոխքի բոլոր օղակներով, ունեցանք շատ ծանր կորուստներ անձնական դաշտում, ընկերներ կորցրինք, հարձակումների ենթարկվեցինք, տասնյակ կեղծ քրգործեր հարուցվեցին, տասնյակ քաղհայցեր եղան մեր դեմ...

Բայց մենք դա արեցինք, գրողը տանի: Մենք անցանք ու անցնում ենք հետապնդումների մեջով, սակայն ՄԵՆՔ ՁԵԶ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆՔ ՁԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ: Մենք շատ ծանր գին վճարեցինք դրա համար, բայց մենք դա արեցինք:

Հիմա, երբ նայում եմ ներելու, թե պատժելու դիսկուրսին, ես ժպտում եմ: Աստված վկա, ինձ այս դիսկուրսը զվարճացնում է: Պատիժն անխուսափելի է: Արդար պատժից ոչ ոք չի խուսափելու՝ ո՛չ նա, ով իր իսկ հայրենիքում փորեց թշնամական խրամատներն ու մարդկանց իրար դեմ հանեց, ո՛չ նա, ով պատասխանատու է հարյուրավոր կյանքեր խլած համաճարակի դեմ պայքարը տապալելու համար, ո՛չ այն նախկին իշխանավորը, ով վերջին երկու տարին տազ արած սպասում էր, որ նորերն իրեն կմոռանան կամ կօգտվեն իր ծառայություններից ու հիմա գլխին տալով փորձում է ինձ հետ կոնտակտի դուրս գալ «ախպեր ջան, ձեր հետ եմ, բայց մարդ չիմանա» կոնցեպտով, ո՛չ այն ՀՀԿ-ականը, ով Սերժի բարեխոսությամբ բնակարան ստացավ, ընտանիքի անդամներին տեղավորեց նախագահականում, ինքն էլ նախարարություններից մեկում խոսնակուհի էր, սակայն իշխանության զավթումից անմիջապես հետո ուրացավ իր քաղաքական թիմը և բառիս ամենաուղղակի իմաստով ծառայեցրեց Սերժի ժամանակվանից լցրած պռոշները նոր իշխանավոր ջահելներին բավարարելուն և մնաց իր գործին:

Քիչ մնաց, սրանք արդեն գալիս են ու փորձում են մեզ հետ լեզու գտնել:

Մի հատ ուշադիր նայեք էս նկարի միջի տղամարդկանց, մենք նմա՞ն ենք նրանց, ում հետ ձեր ոչնչություն տեսակը կարող է լեզու գտնել...