Իսպանացին ավազից ստեղծում է իրատեսական քանդակներ (Photo)


06:23 , 2 հունիս, 2020

Իսպանիայի բնակիչ Անդոնի Բաստորիկան արդեն 10 տարի է՝ ավազից հիպերռեալիստական քանդակներ է ստեղծում: Այս մասին հաղորդում է Bored Panda-ն:

Ըստ Բաստորիկայի՝ որոշ այցելուներ նրա ստեղծագործություններն իրական կենդանիների տեղ են դնում:

Վարպետի առաջին ավազե քանդակը եղել է ոչ մեծ ջրահարս:

«Ավազը հիացնում է և նոր բան սովորեցնում ինձ: Միլիոնավոր ավազի հատիկներ մասնակցում են քանդակի ստեղծմանը, որոնք, միասին աշխատելով, վերածվում են գեղեցիկ մի բանի»,- ասել է քանդակագործը: