Անպտղություն ունեցող կինը հղիացել է կարանտինի ընթացքում


04:42 , 2 հունիս, 2020

Անգլիայի բնակչուհին, որը երկար ժամանակ ուներ անպտղություն, հղիացել է կարանտինի ժամանակ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Երկար ժամանակ Իփսվիչ քաղաքի 29-ամյա բնակչուհի Շենոն Սթիլը և նրա 35-ամյա ամուսինը՝ Մեթյուն, երկար ժամանակ է՝ փորձում են երեխա ունենալ: Շենոնը դեռ պատանեկության տարիներին ունեցել է պտղաբերության խնդիրներ: 15 տարեկանում նրա մոտ ախտորոշվել է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշ, որը հաճախ անպտղության պատճառ է դառնում:

Ամուսիններն անարդյունք փորձերից հետո սկսել են դիտարկել արտամարմնային բեղմնավորման տարբերակը:

Մարտին, երբ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարվեց կարանտին, Շենոնը պարզել է, որ հղի է: Ավելին՝ ամուսինները եռյակի են սպասում: