Երբ իշխանությունների քայլերը հախուռն են ու անտրամաբանական


04:29 , 2 հունիս, 2020

Tert.am-ը գրում է.

Կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի ցցուն դարձրեց, որ մեր իշխանությունների շատ քայլեր արվում են հախուռն, առանց տրամաբանական հաջորդականության ու ոչ միշտ են օգտակար: Այդ հախուռնության համատեքստում է երևի որոշվել, որ վարակվածներն ու կոնտակտավորները պետք է այսուհետ բուժվեն տանը: Լսել են երևի, որ աշխարհում կա նման փորձ, բայց չեն հասկացել, որ դա այսպես չեն անում:

Չեն հասկացել, որ այդ գործընթացը բախտի քմահաճույքին թողնել չի կարելի: Չեն հասկացել, որ կառավարել է պետք: Այս պահին մոտ 3000 վարակակիր և մոտ 8-9 հազար հաստատված կոնտակտավոր հյուրանոցներից և հիվանդանոցներից հանվեցին, ուղարկվեցին իրենց կացարաններում բուժվելու և մեկուսանալու, իսկ իրականում՝ վարակը անվերահսկելի տարածելու:

Ուղարկեցին տուն և նրանց հսկելու և բուժելու պատասխանատվությունը դրեցին պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի բժշկի վրա, առանց հաշվի առնելու, որ այդ բուժանձնակազմը պատրաստ չէ նման ծավալի վարակված անձանց պատշաճ հսկողություն և բուժսպասարկում իրականացնելու: Նրանք չունեն հատկացված տրանսպորտ, չունեն բավարար քանակի անհատական պաշտպանության միջոցներ, լավ տեղեկացված չեն իրենց ֆունկցիոնալ պարտականությունների վերաբերյալ:

Նրանց չեն հատկացվել վարակված պացիենտներին առաջին բուժօգնություն հատկացնելու համար անհրաժեշտ դեղորայքի պաշար և պարագաներ, միչդեռ հյուրանոցներում նման դեղորայք տրամադրվում էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ