Հայաստանի ղեկավարը պետք է սաստող պատասխան տա Ադրբեջանից եկող ռազմատենչ հայտարարություններին. Աբրահամ Գասպարյան (Video)


01:14 , 2 հունիս, 2020

Tert.am-ը գրում է.

«Ո՞վ պետք է լռեցնի Ալիևի հոխորտանքը»,- նման հռետորական հարցադրում է կատարել «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:

Ըստ Գասպարյանի՝ դիվանագիտության մեջ տղայական մոտեցումները չեն խրախուսվում, բայց պետք է կարողանաս նաև դիմացինի ատամները ջարդել՝ հանուն պետական շահի կամ ազգային արժանապատվության:

«Եթե բացահայտ, այն էլ՝ որ հազարերորդ անգամ քեզ սպառնում են ոչնչացնել, Երևանը գրավել, Սևանում ոտքեր լվալ, Շուշիում չայ խմել, չգիտեմ ինչ անել...և դու լռում ես, ասում՝ դե շունը թող հաչա, քարավանը քայլի...մի տեսակ անլուրջի տպավորություն ես թողնում: Ես իհարկե հասկանում եմ, որ ամեն ճ կլասի ադրբեջանցի պաշտոնյայի հակահայկական ելույթի մեր բարձրաստիճան պաշտոնյաները չպիտի պատասխանեն»,-ասել է Գասպարյանը:

Նա նաև նկատել է, որ կա պաշտոնների կամ տրամաչափի համապատասխանության խնդիր և մատնանշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառնալիքներին, սովորաբար, չի պատասխանում Հայաստանի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ