Արսենալը 25 միլիոն եվրո կառաջարկի Մարսելի ֆուտբոլիստի համար


23:19 , 1 հունիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Մորգան Սանսոնը կարող է հայտնվել «Արսենալում», տեղեկացնում է Daily Mail-ը:

Նրանք մտադիր են 25 միլիոն եվրո առաջարկել ֆրանսիացի կիսապաշտպանի համար: Բանակցությունները սկսվելու են հուլիսի վերջին

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև ՝ «Լացիոն», «Էվերտոնը» և «Ֆիորենտինան»:

Ֆրանսիայի այս առաջնությունում Սանսոնը մասնակցել է 27 հանդիպման և դարձել ` 5 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: