Ռուս գործարարների «Հերմես» ակումբը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարի մամա» ՀԿ-ին


00:57 , 2 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչությունը՝ ռուս գործարարների «Հերմես»  ակումբի հետ համատեղ, բարեգործական ակցիա է իրականացրել՝ ուղղված առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխաներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հտ կապերի բաժինը: 

Բարեգործական ակցիայի շրջանակներում ֆինանսական աջակցություն է տրամադրվել «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցությանը, հատուկ հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը կանխարգելելուն:

Հիշեցնենք, որ 2019 թ.-ի ապրիլին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի իրացմանը, իսկ 2020 թ.-ի փետրվարից «Բարի մամա» ՀԿ-ն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ, սոցիալկան աջակցության ծրագիր է իրականացնում Գեղարքունիքի, Սյունիքի և Լոռու մարզերի առավել խոցելի 74  ընտանիքների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ