Գիտե՞ք դատախազի կատարած աշխատանքը հեշտ է, այդ պատասխանատվության ու մյուս բեռը. Արթուր Դավթյան (Video)


19:38 , 1 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանն Ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Ձեզ ընկալում են նախկին իշխանության ներկայացուցիչ, որ կարող է համագործակցել նախկինների հետ, ասաց, որ ոչ մեկ այդպես չի մտածում:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, երբ 2016թ., երբ գլխավոր դատախազ էիք ընտրվում Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ պատգամավոր էր՝ ասում էր, որ պաշտոնի բարձրացում եք ստացել, քանի որ Ռուբեն Հայրապետյանին մաքրել եք մի շարք գործերով՝ Արթուր Դավթյանն ասաց. «Ասենք՝ ինչու եք էդ հարցը ինձ տալիս: Ձեր թվարկած բոլոր գործերով, ես օբյեկտիվորեն իրականացրել եմ իմ պաշտոնական պարտականությունները»,-ասաց նա:

Խոսելով Արման Բաբաջանյանի բարձրացրած հարցադրումների մասին՝  Արթուր Դավթյանն ասաց. «Տեսա՛ք, պարոն Բաբաջանյանին ինչ վատ վիճակի մեջ դրեցին իր տեղեկատուները՝ բացարձակապես իրականության հետ աղերս չունեցող տեղեկություններ հարապարակելով, որոնց ստիպված եղա արձագանքելու»,-ասաց նա: Իսկ հարցին, թե նախկինի պես Արման Բաբաջանյանի հետում ականջներ տեսնում եք, նա ասաց՝ ոնց որ, դեռևս երևում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ