Ինտերը 20 միլիոն եվրո է առաջարկում Ուդինեզեի հարձակվողի համար


18:47 , 1 հունիս, 2020

Armsport.am-ը գրում է․

Միլանի «Ինտերը» մտադիր է գնել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին, տեղեկացնում է Calcio Italia-ն:

Միլանյան ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել Դե Պաուլի համար:

Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է հետաքրքրված արգենտինացուն ձեռք բերելով:

Հիշեցնենք, որ «Միլանը» նույնպես ցանկանում է ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին: