Օրբելյանը՝ դատախազին. Անելու ենք ամեն ինչ` Ռ. Քոչարյանի ազատության իրավունքը երաշխավորելու համար


17:57 , 1 հունիս, 2020

Panorama.am-ը գրում է․

«Դատական գործընթացը ձգձգելու խնդիր չունենք։ Ավելին ես չտեսա, որ ինչ-որ մեկը հայտարարություն աներ ձգձգելու մասին, երբ պարոն Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում էր, ու մոտ երկու ամիս նիստ տեղի չէր ունենում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը՝ արձագանքելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հայտարարությանը։ 

Փաստաբանն ասաց, գործընթացը գնում է իր հունով, այն բարդ ու հասարակական հնչեղություն ունեցող գործ է, ուզենք, թե չուզենք, երկար է տևելու։

«Առաջ գնալով ասեմ, եթե դատախազությունը դատակոչի ցուցակում ներառել է 850 վկա, ապա պետք է քննարկել, թե ով է ձգձգում այս գործընթացը»,- ասաց փաստաբանը՝ հույս հայտնելով, որ պետական մարմինները զերծ կմնան որոշակի ենթամշակույթներին հարիր արգումենտացիա քննարկելուց։

Փաստաբանը դատախազությունից ակնկալում է  բացառապես իրավաչափ կամ ոչ իրավաչափ գործընթաց, ընդ որում ոչ իրավաչափ այն պարագայում, երբ դա կհաստատվի համապատասխան իրավական որոշումներով, այդ թվում և դատական ակտով։

Օրբելյանը քաղաքական, հասարակական գործիչներից, ակտիվ օգտատերերից դատական գործընթացի ձգձգման մասին քննարկումներ ակնկալում է նաև այն դեպքում, երբ նման բան տեղի է ունենում այլ մասնակիցների, այդ թվում՝ դատավորի կողմից։ Նրա խոսքով, դատախազները կարող են խնդրել դատարանին չքննել իրենց միջնորդությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ