Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը


17:17 , 1 հունիս, 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատվիրակությանը՝ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի գլխավորությամբ:

Քննարկվել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, «Արցախէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պետրոսյանը: