Վարչապետը վարակված է կորոնավիրուսով, անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը հետը սուրճ է խմել, բոլորս կոնտակտավոր ենք, ի՞նչ է լինելու ԱԺ-ի հետ. Տիգրան Ուրիխանյան


11:46 , 1 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Իմ ասելիքը վերաբերվում է նիստի վարմանը և նիստերի ճակատագրին: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետն ու նրա ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով: «Դա նշանակում է ի՞նչ, որ վարչապետը ընդամենն օրեր առաջ, կամ գուցե նույնիսկ շաբաթներ առաջ վարկակիր է եղել, և շատերը շփվել են նրա հետ: Օրինակ՝ անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը սուրճ էր խմում հետը, ձեզնից շատերը, հարգելի «իմքայլականներ», կոնտակտավոր եք եղել, մեզանից շատերը կոնտակտավոր անձեր են: Հիմա մեր հիմնարկի հետ ի՞նչ է լինելու»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։