ԱՄՆ-ում ոստիկանությունը զանգվածային ցույցերի ֆոնին ավելի քան 4000 մարդ է ձերբակալել


10:45 , 1 հունիս, 2020

Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգներում ընթացող բողոքի զանգվածային ակցիների ժամանակ ոստիկանությունը մոտ 4100 մարդ է ձերբակալել, հայտնում է Associated Press-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս թիվը վերաբերում է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակցիաներին:

ԱՄՆ-ում մեկ տասնյակից ավելի քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը, որոնց պատճառը ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունն է: Բողոքի զանգվածային ակցիաները վերածվել են անկարգությունների: Մասնակիցների դժգոհության ալիքը չի հանդարտվում: Նրանք ջարդուփշուր են անում խանութներ, հրկիզում են շենքեր, տեղի են ունենում ոստիկանության հետ բախումներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։