Քնեք այնքան, որքան ուզում եք
Քնելու համար ամեն ինչ Ձեզ հարմարեցրեք: Ինքներդ որոշեք, թե որքան է Ձեզ պետք լիակատար հանգստանալու համար:
Լավ գրքեր կարդացեք
Ապրեք այն ամենը, ինչ ապրում է գրքի գլխավոր հերոսը: Սիրահարվեք, պատերազմեք: Գիրքը ընթերցելիս պետք է ապրել այն ողջ էությամբ:
Շփվեք ընկերների հետ
Մարդուն երջանկության համար հարազատ մարդիկ են պետք, ովքեր ընդունում, գնահատում և ամեն պարագայում իր կողքին են: Հանդիպեք ընկերների հետ, միասին լավ ժամանակ անցկացրեք: Դա կօգնի լիակատարության զգացում ունենալ:
Մարդկանց օգնել
Սա նույնպես շատ կարևոր է: Եթե մի փոքրիկ օգնություն էլ ցույց տաք դիմացինին, ով դրա կարիքը շատ ունի, ապա հավատացած եղեք, որ իսկապես երջանիկ կլինեք:
Սիրելի գործով զբաղվեք
Ցանկացած մարդ պետք է անի այն, ինչ իսկապես իրեն ուրախացնում է: Զբաղվեք Ձեզ համար հաճելի գործով: Կարևորը դրանով զբաղվելու ընթացքում հաճույք ստանաք, իսկ արդյունքը ուղղակի գոհացնի Ձեզ:
Շնորհակալ լինել
Ցանկացած ժամանակ պետք է շնորհակալ լինեք նրանից թե ինչ ունեք: Դա հաջողակ լինելու հնարավորություն է: